«Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը մասնագիտացված է առողջապահական հիմնարկների և հասարակական վայրերի համար ախտանահող և մանրէազերծող բարձրորակ նյութերի արտադրության մեջ: Մեր նպատակը հաճախորդներին ամենաբարձր ստանդարտների և պատշաճ մաքրություն ապահովող ձեռքերի հիգիենայի ապահովման հուսալի լուծումներ առաջարկելն է: Առաջնային կարևորություն տալով որակին, ապահովությանը և արդյունավետությանը, մենք օգտագործում ենք միայն հավաստագրում ունեցող հումք: «Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ԵԱՏՄ-ն և ՀՀ Առողջապահության նախարարությունը, համապատասխանեցնելով իր ախտահանիչները վերջիններիս խիստ ուղեցույցներին: Հաճախորդները կարող են վստահ լինել, որ իրենց մատակարարվող արտադրանքը հավաստագրված է, բարձրորակ է և հիգիենիկ պահանջների բավարարման առումով լավագույնն է շուկայում: